211652_close_icon
views-count35455 դիտում article-date 08:47 01-08-2017

Աշտարակ քաղաքի շենքերից մեկը, որի բնակիչները հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք են, տարիներ շարունակ անգամ այս տապին զրկված է ջրամատակարարումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի շենքերից մեկը, որի բնակիչները հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք են, երկար ժամանակ է համարյա ամբողջությամբ զրկված է ջրամատակարարումից: Մարզկենտրոնի Պռոշյան 24 շենքի բնակիչների համար ամռան այս տապին ջուրը դարձել է երազանք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Մենք այլևս չենք կարող նման հակահիգիենիկ վիճակով ապրել: Ջուր չունենք արդեն քանի տարի, միայն ձմռան ամիսներին են տալիս, հենց օրերը տաքանում են, սկսվում է այգիների ոռոգման գործը, մեր ջրերը կտրում են: Շենքում կան նաև անկողնային հիվանդներ, ինչպես նրանց խնամողները պահեն, հետևեն, եթե անգամ մի օրվա մեջ մի բաժակ ջուր չի գալիս: Ստիպված գնում էինք, եկեղեցու ցայտաղբյուրից էինք բերում, բայց, ցավոք, սրտի դա էլ կտրեցին: Մեր քաղաքը այնպիսին է, որ Հայաստանի խմելու ջրի պաշարների մեծ մասը մեր քթի տակով է գնում, սակայն մեզ փաստացի չի հասնում: Պարտաճանաչ բոլոր վճարումները կատարել ենք, բայց ինչի՞ դրա դիմաց ջուր չեն տրամադրում, չենք հասկանում: Այս հակասանիտարական վիճակը հղի է բազմաթիվ վատ հետևանքներով, հիվանդություններով, այ, էն ժամանակ պատկան կառույցները ուշադրություն կդարձնեն, երբ մեկս հիվանդանանք: Հիմա հույսներս նոր ջրամատակարար «Վեոլիա Ջուր» ընկերությունն է, որ կկարողանա, վերջապես, մեր հարցերին արդարացի լուծում տալ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր