211652_close_icon
views-count4824 դիտում article-date 16:03 03-07-2017

«Ավիաուսումնական կենտրոն»-ը հայտարարում է ընդունելություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտություններով. 1. «Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում» 1041.01.5 Որակավորումը` տեխնիկ-կարգավար, առկա ուսուցմամբ, անվճար /7/ և վճարովի /15/ տեղ: Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս: Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ: 2. «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում» 1041.02.5 Որակավորումը` կարգավար-օդային տրանսպորտի երթևեկության կառավարում, առկա ուսուցմամբ, անվճար /3/ և վճարովի /5/ տեղ: Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս: Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ: 3. «Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում» 0716.06.5 Որակավորումը` ավիատեխնիկ, անվճար /5/ և վճարովի /10/ տեղ: Ուսման տևողությունը 3 տարի: Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ: Բոլոր դիմորդները պետք է ունենան միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն: [b]Դիմորդը հանձնաժողովին անձամբ ներկայացնում է.[/b] - դիմում, - կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը, - 6 լուսանկար (3X4), - անձնագիրը և պատճենը, - սոցիալական քարտի պատճենը, - կցագրման վկայականի պատճենը կամ զինվորական գրքույկի պատճենը, - արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում): Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը ներկայացնում է անձնագիր և վճարում` 1000 ՀՀ դրամ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը` յուրաքանչյուր օր՝ ժամը 900- 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթն իրականացվելու է օգոստոսի 28-ին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով, /060/37-35-47, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում` 31-89, 35-63 կամ այցելել՝ ք. Երևան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ: [b]Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր