211652_close_icon
views-count3523 դիտում article-date 16:11 23-06-2016

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՊՆ պատվերով ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՊՆ պատվերով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար: Ընդունելությանը կարող են մասնակցել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու իրավունք ունեցող արական սեռի քաղաքացիները` ընդհանուր հիմունքներով մասնակցելով ԵՊԲՀ քոլեջի ընդունելության մրցույթին: Քոլեջ ընդունված քաղաքացիների հետ կկնքվի «ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառություն անցնելու մասին» պայմանագիր: Ուսումնառությունն ավարտելուց հետո նրանք կզորակոչվեն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության և կանցնեն «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց, որի ավարտից հետո վերջիններիս հետ կկնքվի պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր` 3 տարի ժամկետով, նրանց կշնորհվի «ենթասպա» զինվորական կոչում` մասնագիտական կրթությանը համապատասխանող պաշտոններում նշանակումով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարություն (010) 29-45-84, (010) 29-45-73, կամ ԵՊԲՀ քոլեջ` (060) 62-14-57 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր