Գերմանիայում գնացքը բախվել է գոմաղբ տեղափոխող բեռնատարին
Գերմանիայի հյուսիս-արեւմուտքում ուղեւորատար գնացքը բախվել է գոմաղբ տեղափոխող բեռնատարին, ինչի հետեւանքով մահացել է 2 մարդ, եւս 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: 3 վիրավորի վիճակը ծանր է:
Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Նախնական տվյալներով՝ բեռնատարը հատելիս է եղել երկաթգիծը, սակայն դեռեւս անհայտ պատճառներով կանգ է առել: Գնացքը բախվել է բեռնատարին եւ ընթացել եւս 200 մետր, մինչեւ որ մեքենավարը կարողացել է արգելակել: Բեռնատարի վարորդը չի տուժել: