211652_close_icon
views-count3897 դիտում article-date 10:41 03-07-2017

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Թամանցիների փողոցում գտնվող «Նաիրիտ» ՓԲԸ-ի ջրահովացման կենտրոնի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Արագածոտնի մարզի Արտաշատ քաղաքի «Մուղնի գյոլ» կոչվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 3 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի չգործող կարի արտադրամասի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ ասֆալտի գործարանի մոտակայքում՝ մոտ 4 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր