211652_close_icon
views-count1058 դիտում article-date 09:46 25-06-2015

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հունիսի 24-25-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում այրվել է 200 քմ, Բեկնազարյան փողոցում գտնվող «Արարատ բանկ»-ի մոտակայքում՝ 500 քմ, Նանսենի փողոցում՝ նախկին կինոյի շենքի մոտակայքում՝ 40 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող շուկայի մոտակայքում՝ 300 քմ, Դավիթ Բեկի փողոցում՝ նոր գաջի գործարանի մոտակայքում՝ 9000 քմ, Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1 հա, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի մոտակայքում՝ մոտ 10 հա, Շերամի փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 600 քմ, Գալշոյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում՝ 1200 քմ, Նուբարաշենի խճուղում գտնվող «Լունա» հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 200 քմ, Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում՝ 1800 քմ, «Մալաթիա» ԲԿ-ի մոտակայքում՝ Դալմայի այգիներում՝ 1 հա խոտածածկ տարածք և 240 հակ անասնակեր, Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 13 շենքի մոտ՝ 1000 քմ, Մյասնիկյան պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում՝ 100 քմ, Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Ծարավ Աղբյուրի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում՝ 1.5 հա, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում՝ 5500 քմ, Բաբաջանյան փողոցում` գազալցակայանի մոտակայքում` 2000 քմ, Ա. Խաչատրյան փողոցում՝ թիվ 132 դպրոցի մոտակայքում՝ 80 քմ, Սարի Թաղի 5-րդ փողոցում՝ թիվ 47 դպրոցի մոտակայքում՝ 1 հա, Թբիլիսյան խճուղում՝ ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում՝ 3000 քմ, Չեխովի փողոցում՝ «Միկա» մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինության բակում՝ 100 քմ, Արշակունյաց պողոտայում՝ 150 քմ, Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում՝ 1500 քմ, Եղվարդի խճուղում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մոտակայքում՝ 60 քմ, Այգեկցու փողոցում՝ 30 քմ, Հասրաթյան փողոցում՝ 1000 քմ, Հրազդանի կիրճում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 600 քմ, Հաղթանակի զբոսայգում՝ 200 քմ, Յաղուբյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող մանկատան բակում՝ 20 քմ խոտածածկ տարածք: Կոտայքի մարզի Առինջ գյուղում` «Առինջ մոլ»-ի մոտակայքում, այրվել է 2600 քմ, Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ 2000 քմ, Եղվարդ քաղաքի Շիրազի թաղամասի 1-ին փողոցի վերջնամասում՝ 1.5 հա, Չարենցի փողոցի թիվ 186 հասցեի մոտակայքում՝ 1.2 հա, Գետարգել գյուղում՝ 4 հա, գյուղի գերեզմանատանը հարակից՝ 2020 քմ, Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի Հանրապետության փողոցում՝ 150 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում՝ մոտ 10 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների թաղամասի 3-րդ նրբանցքում՝ 400 քմ, Աշոտավան թաղամասում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Բլեյանի անվան միջնակարգ դպրոցի մոտակայքում՝ 1.5 հա, Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ին պատկանող Արտակի ձոր կոչվող տարածքում՝ 60 քմ, Կարմրավոր եկեղեցու մոտակայքում՝ 2000 քմ, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր