Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Հունիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Սիլիկյան թաղամասի սկզբնամասում այրվել է 10 հա, Ամերիկյան համալսարանի մոտակայքում` 100 քմ:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այրվել է 10 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: