211652_close_icon
views-count5172 դիտում article-date 15:13 01-07-2017

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ը բոլոր կանադացիների համար ազգային տոն է: Այդ օրը նշվում է Կանադայի օրը: Կանադացիները տոնի վերաբերյալ այս տարի առանձնահատուկ վերաբերմունք ունեն, քանի որ 2017-ը հոբելյանական տարի է: Կանադան դառնում է 150 տարեկան:

Նմանատիպ նյութեր