Վաղը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ռոք» փառատոն
Հարգելի համաքաղաքացիներ,
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 19:30-23:00-ն Ազատության հրապարակում տեղի կունենա «Երևանյան ռոք» համերգային ծրագիրը:
Երեկոյին ելույթ կունենան «էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]