211652_close_icon
views-count10977 դիտում article-date 15:32 30-06-2017

Տավուշի Խաչարձան գյուղում տեղի ունեցավ նոր ջերմոցների բացման հանդիսավոր արարողությունը

Անհատ ֆերմերային տնտեսությունների համար ջերմոցները եկամտի կարևորագույն աղբյուր են: Հաշվի առնելով այդ փաստը և ենթակառուցվածքների զարգացման սեփական ծրագիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում շարունակում է ջերմոցներ կառուցել: Վերջին երկու տարվա ընթացքում գյուղում կառուցվել է չորս ջերմոց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբի և երկու ջերմոց արգենտինահայ Կալչիյան, Ավագյան և Թերզյան ընտանիքների ֆինանսավորմամբ: Հունիսի 30-ին Խաչարձանում Ավստրալիայի հանձնախմբի կողմից կառուցված չորս ջերմոցներից երկուսի բացումը նախանշվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբից Հայկ Լեպեճիէանի և Հիմնադրամի այլ ներկայացուցիչների այցով: Ջերմոցներից յուրաքանչյուրը տրվել է խաչարձանցի մեկ ընտանիքի, որոնք ջերմոցում աճեցնելու են տարբեր տեսակի բանջարեղեն: Մեկ ջերմոցի ընդհանուր մակերեսը 1000 քառակուսի մետր է, ջերմոցն աշխատում է կաթիլային ոռոգման համակարգով: Ջերմոցի հետ միասին խաչարձանցիները նվեր են ստանում նաև սածիլներ և սերմացու: Խաչարձան գյուղի ներկայիս մոտ 400 բնակիչները 1988թ-ին Ադրբեջանի Ղազախի շրջանից բռնագաղթվածներն են և նրանց ժառանգները: Հիմնադրման օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում վերաբնակեցված համայնքները, այդ թվում նաև Խաչարձանը: Վերջին տարիներին Հիմնադրամի աջակցությամբ գյուղում կառուցվել է բուժկետ, սպորտհամալիր և հանդիսությունների սրահ, վերակառուցվել է գյուղի դպրոցը, հիմնվել են մի քանի տասնյակ փեթակներ, ինչպես նաև դպրոցին տրամադրվել է ավտոբուս: [b] «Հայաստան» համահայկական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր