211652_close_icon
views-count1040 դիտում article-date 11:37 05-06-2015

Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Մարսելում տեղի ունեցավ «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» պաստառի հանդիսավոր բացման արարողությունը

Հունիսի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Մարսելի 9-10 քաղաքապետարանի («Սպտիակ տուն»` «Maison Blanche») շենքի ճակատային մասում ամրացված «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ պաստառի հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմաը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ, պատգամավոր Գի Տեսիեն, Մարսելի 9-10 քաղաքապետարանի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի քաղաքապետ, պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառումը սկսվեց Մարսելի Համազգային դպրոցի երգչախմբի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգի կատարումով: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին Հայոց ցեղասպանության ոգեկոչումը, 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար` արժևորելով Շառլ Ազնավուրի` մեծ հայի և ֆրանսիացու մասնակցությունը և անգնահատելի նվիրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն Շառլ Ազնավուրին շնորհեց Մարսելի 9-10 քաղաքապետարանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ: Այնուհետև տեղի ունեցավ «Սպիտակ տան» այգում տնկված 300-ամյա ձիթենու, որպես խաղաղության խորհրդանիշ, «100-րդ տարելիցի ձիթենի` Շառլ Ազնավուրի կողմից» մակագրությամբ ցուցանակի բացումը: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում: Քաղաքապետարանում Հայաստանին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի ևս 10 օր:

Նմանատիպ նյութեր