5164 դիտում
21:13 29-06-2017
Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք, ազգովի պիտի մասնակցենք Հայաստանի հզորացմանը. լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյան
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քաթարի AJB շինարարական ընկերության գլխավոր տնօրեն, լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին:
Նախարարը կարևորեց հայ գործարարի ազնիվ դիրքորոշումը, նշեց, որ Հայրենիքում տուն կառուցելը, ներդրում անելը, աշխատատեղեր ստեղծելը մեծ հայրենասիրություն է: «Ուշ, թե շուտ Հայրենիք պիտի վերադառնաք: Հայաստանն է հայերի տունը: Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք: Ազգովի պիտի մասնակցենք Հայաստանի հզորացմանը»:
Միքայել Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ բոլոր հայերը այդ ցանկությունը ունեն՝ օգտակար լինել Հայրենիքին: Պիտի հզորացնենք Հայաստանը, ուրիշ ճանապարհ չունենք»:
Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
6245 դիտում
10:49 27-09-2020
Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6096 դիտում
19:34 04-04-2018
Մայիսի 9-ին մասնակցենք «Հայաստանի անմահ գունդ» քայլերթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2937 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
475 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
751 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր