5798 դիտում
09:18 29-06-2017
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը. Սերժ Սարգսյանն ընտրության առջև է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը՝ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական գործիք դարձնելու վերաբերյալ, անգամ ակնարկ չէ, այլ բաց տեքստով հայտարարություն է՝ ուղղված հայկական կողմին, քանի որ Հայաստանը շարունակում է, ինչպես հայտնի է, «կիսվել» Ռուսաստանի և Եվրոպայի միջև, և խոսակցություններն այն մասին՝ վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում, հայկական հասարակությունում շարունակվում են։
Իսկ ամենագլխավորն այն է, որ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է ընտրության առաջ՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ նա ավելի շուտ չի ստորագրի։
Ձեր ակտուալ օրակարգի բովանդակությանը, թե վերջին շրջանում ինչ է քննարկվում Հայաստանում, նույնն է՝ շահավե՞տ է Հայաստանին ԵՏՄ-ում լինելը, թե՞ ոչ։ 2016թ. ՀՀ տնտեսությունը գրեթե 0-ական աճ է ունեցել»,- «168 ժամ»-ին ասել է Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ մեկնաբանելով, թե ում է ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նախագծի վերածելու ցանկացողներ կան, որ այդ ծրագիրն օգտագործվել է, որպեսզի թիրախային երկրները կեղծ ընտրության առաջ կանգնեցվեն։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ հարգում է Հայաստանին՝ որպես գործընկեր, համարում է, որ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, ունի լիակատար ինքնիշխանությունը, որը Ռուսաստանը ոչ մի դեպքում չի սահմանափակի:
«Հասկանալի է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, և, մեծ հաշվով, աշխարհը փուլ չի գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի, բայց այստեղ կարևոր է, թե ինչ բնույթ են կրելու այդ հարաբերությունները»,- հայտարարել է նա:
Նա նաև հավելել է. «Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, և բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել: Եվրամիությունը փորձում է ազդել հայկական հասարակական կազմակերպությունների միջոցով, աջակցում է դրանց զարգացմանը, Մոսկվան հիշեցնում է, թե որքանով է Հայաստանի անվտանգությունը կախված Ռուսաստանի հետ ընկերությունից, և այլն։ Յուրաքանչյուր կողմը «վերմակը» ձգում է դեպի իրեն, և ոչ մի նորություն այստեղ չկա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
23:38 26-12-2021
Մինչև վերջ կարդացե՛ք և ստորագրե՛ք հայտարարությունը. Կարեն Վրթանեսյան
4227 դիտում
11:05 10-06-2014
Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը․ Ժողովուրդ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»