Ադրբեջանն ունի ՌԴ-ի առջև ստանձնած պարտավորություն՝ չստորագրել կամ ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արեգ Քոչինյան. JAMnews
Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և Հայաստանի Զինված ուժերին մեղադրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություն էր հրապարակել նաև նախօրեին։ Պաշտոնական Երևանը հերքել է այս լուրերը։ Համանշանակ է, որ երկու դեպքում էլ խոսքը նախիջևանյան ուղղության մասին է։
Ադրբեջանական կողմը պարբերաբար Նախիջևանի հետ կապող ճանապարհ է պահանջում ՀՀ-ից, նշում, որ դա 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկն է։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ Բաքվի կողմից որպես մեդիա առիթ կարող է օգտագործվել նաև այն, թե «հրադադարի խախտումներ անող հայկական կողմի իրավազորության ներքո չի կարող անվտանգ լինել Նախիջևան-Ադրբեջան» ճանապարհը։ Սակայն, ըստ քաղաքագետի, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների գլխավոր նպատակն է ստեղծել առիթներ՝ ձգձգելու խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Եվ դա կապված է ոչ թե COP-29-ի հետ, այլ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հետ, և երկրորդ՝ Ադրբեջանն ունի Ռուսաստանի առջև ստանձնած որոշակի պարտավորություններ, որոնց համաձայն՝ ինքը կամ չի ստորագրելու կամ հնարավորինս ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Քոչինյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: