211652_close_icon
views-count4227 դիտում article-date 11:05 10-06-2014

Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել և արդեն առարկություններով հետ է վերադարձրել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը: Նշենք, որ ԱԺ-ն ընդունել էր օրենքը և համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրությամբ վավերացնի օրենքը կամ հետ վերադարձնի ԱԺ: Վերջնաժամկետն արդեն ավարտվել է և Ս. Սարգսյանն այն մերժել է՝ նոր ստեղծվող մարմնի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այսինքն՝ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն համապատասխան գումարներ քննչական մարմնի աշխատակիցների համար: Բանն այն է, որ նրանց համար նախատեսված էր բավականին բարձր աշխատավարձ: Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ կառավարությունը մայիսի 22-ի նիստում ընդունեց քննչական կոմիտեի շենքի վերանորոգման նպատակով 27,5 մլն դրամ գումար հատկացնելու մասին որոշումը: Գուցե այդ գումարով կառավարության հաշվեկշռում գտնվող շենքի վերանորոգումը այլ նպատակի՞ պետք է ծառայի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր