211652_close_icon
views-count1607 դիտում article-date 23:38 26-12-2021

Մինչև վերջ կարդացե՛ք և ստորագրե՛ք հայտարարությունը. Կարեն Վրթանեսյան

Մեզ անընդհատ փորձում են լռեցնել։ «Թողեք աշխատեն», «ո՞ւմ ա պետք ձեր խոսալը» թեզերից սկսած, սպառնալիքներով, FB-բողոքներով ու նույնիսկ քրգործերով և ձերբակալություններով վերջացրած։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Մեզ լռեցնում են, փոխարենը Նիկոլի (ինչն ավտոմատ նշանակում է՝ Իլհամ Ալիևի և Էրդողանի) ասելիքն է դառնում գերակշռողը, բոլորին լռեցնողը։

Գոնե այս գրառումը կարդացողների մեծ մասը, վստահ եմ, արդեն հասկացել են, որ Նիկոլը որևէ կերպ չի ներկայացնում Հայաստանի և հայ ազգի շահերը։ Նիկոլը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։

Ու մենք պիտի հիմա անընդհատ՝ բարձրաձայն ու ջղայն խոսենք այդ մասին, քանի որ ամեն ինչ սկսվում է խոսքից։

ԸՍՏ ԱՅԴՄ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ, ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ։
Ստորև հայտարարություն եմ դնում հայ ազգի համար այսօր ամենակարևոր մի քանի հարցերի մասին։

Նախ՝ մինչև վերջ կարդացե՛ք և ստորագրե՛ք հայտարարությունը։
Երկրորդը՝ առաջարկում եմ ամենաակտիվ ձևով այն տարածել ձեզ հասանելի բոլոր հարթակներով, ձեր բարեկամներին, ձեր ընթերցողներին կոչ անելով միանալ դրան։
Մի՛ լսեք, եթե ձեզ ասեն. «Էս դատարկ խոսակցություններով ի՞նչ ա փոխվելու»։ Ազգային մտավորականների, ազգային էլիտաների ճնշող մեծամասնության լռությունն էր, որ հասցրեց երկիրն այս վիճակի։ Սա դատարկ խոսակցություն չէ, սա հանրային դիրքորոշում բարձրաձայնել է, ինչը շատ կարևոր է հիմա։

Ամեն փոփոխություն սկսվում է խոսքից։

Ըստ այդմ կարդացե՛ք, ստորագրե՛ք, տարածե՛ք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր