211652_close_icon
views-count10598 դիտում article-date 19:55 28-06-2017

Ֆլորենտինո Պերես. Ռոնալդուն շատ բարկացած է, պետք է սպասել

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է թիմից հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հավանական հեռանալու թեմային: «Նա «Ռեալի» հետ պայմանագիր ունի: Երբ նա ավարտի մրցելույթները Կոնֆեդերացիայի Գավաթում, մենք կխոսենք: Նա ազնիվ մարդ է և կատարում է իր պարտավոորությունները: Պետք չէ ոչ մի բանի մասին անհանգստանալ: Պետք է սպասել: Ես զրուցել եմ նրա գործակալի հետ. Ռոնալդուն բարկացած է և հիասթափված: Կան լրագրողներ, որոնք միայն մեկ նպատակ ունեն. վնաս հասցնել «Ռեալին»: «Ռեալին» քննադատում են նրանք, որոնք չեն աջակցում ակումբին: Հաջող հոդվածի համար դա հիմք է: Մենք բոլորս պետք է հարկեր վճարենք: Ակումբը պատասխանատվություն չի կրում ֆուտբոլիստների հարկային հայտարարագրերի համար, դա գաղտնիք չէ: Ռոնալդուն չպետք է հերքի այն, ինչը չի ասել կամ արել», ասել է Պերեսը:

Նմանատիպ նյութեր