211652_close_icon
views-count5599 դիտում article-date 11:16 28-06-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հունիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվել է 250 քմ խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Սևան ազգային պարկի Ներքին Գետաշեն գյուղի հարակից տարածքում՝ 500քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր