Սեյրան Օհանյանը դեմ է հարձակվել-գրավելու մասին հայտարարություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե բանակի ղեկավարությունը գիտի՝ որոնք են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է Ադրբեջանին ստիպեն հանգիստ մնալ: Նա դեմ արտահայտվեց այս կամ այն գրավելու կոչեր պարունակող հայտարարություններին՝ մտահոգիչ համարելով այն, որ նման հայտարարություններ հնչում են նաև պատերազմին մասնակցած անձանց կողմից:
[b]- Պարոն Օհանյան, վերջին շրջանում ԼՂ հակամարտության շուրջ տիրող գործընթացներում կարծես թե փոփոխություն ենք տեսնում: Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում նաև հասցեականություն ենք նկատում: Ինչի՞ հետևանք եք համարում այս ամենը, և ինչ սպասել առաջիկայում:[/b]
- Գիտենք, որ մեր հակառակորդները չեն ուզում համապատասխան գործուն մեխանիզմներ ձևավորել՝ առաջին հերթին վստահության մեխանիզմներ՝ առաջընթաց ունենալու համար: Բանակցային գործընթացի շարունակականության հիմքում պետք է, անկասկած, լինի վստահության մեխանիզմների ձևավորումը, որը որ ադրբեջանցիները մերժում են: Այս պարագայում ՀՀ-ի, Արցախի և բանակի հզորացումն ամենակարևոր գործողություններից մեկն է: Բանակին և անվտանգությանը վերաբերող մասով պետք է ասեմ, որ ավելորդ եմ համարում չափից ավելի լարված պահելը հասարակությանը, թե առաջին գծում իրավիճակը վատ է, հակառակորդը կրակում է: Բանակի ներքին խնդիրներին բանակի ղեկավարությունը, հրամանատարությունը, զինվորները քաջ տիրապետում են, և այսօր ես դեմ եմ այն տարբեր տիպի մեկնաբանություններին, քննարկումներին և նաև տարբեր առաջարկություններին, մանավանդ՝ պատերազմին չմասնակցած և նաև ավելի վատ, որ մասնակցած մարդիկ տարբեր հայտարարություններ են անում, որոնց մեջ նաև որոշակի գաղտնիության տարրեր կան՝ այս կգրավենք, այն կգրավենք, պետք է հանգիստ թողնել բանակը: Բանակի ղեկավարությունը գիտի, թե ինչ է նշանակում պաշպանություն, որոնք են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]