4198 դիտում
13:51 26-06-2017
Ռուսաստանը պատասխան ունի Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն. Վ. Շամանով
Ռուսաստանը համապատասխան քայլեր կարող է ձեռնարկել Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարվելու դեպքում, սակայն պետք է սպասել Վաշինգտոնի որոշմանը, հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Շամանովը, փոխանցում է Ria Novosti-ն։
Այսօր՝ հունիսի 26-ին, Politico թերթը, վկայակոչելով մի քանի ամերիկյան կոնգրեսականների հայտարարությունները, գրել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է դուրս գալ վերոնշյալ պայմանագրից։
«Կարծում եմ, որ դա վատ կլինի բոլորի համար, քանի որ կստեղծի սպառազինությունների մրցակցություն և շահող չի լինի դրանից»,-հավելել է նա։
Նշված պայմանագիրը, որը կնքվել է 1987 թվականին, արգելում է բոլոր կողմերին ունենալ 500մ-ից մինչև 5500 մ շառավղով հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Պայմանագրի ստորագրումից մինչև այսօր ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պարբերաբար մեղադրում են իրար այն շրջանցելու մեջ։
Նմանատիպ նյութեր
2901 դիտում
11:21 03-02-2019
ԱՄՆ-ը հայտարարում է Ռուսաստանի հետ կնքված միջուկային հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու մասին
1302 դիտում
16:48 05-12-2014
Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է չանտեսել հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը
Այս բաժնից
1081 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
844 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
925 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ