Մահացել է Ժոզե Մոուրինյոյի հայրը
Կիրակի օրը, 80 տարեկան հասակում վախճանվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայրը՝ Ֆելիքս Մոուրինյոն:
Ֆելիքս Մոուրինյոն 1960-ական թվականներին եղել է «Վիտորիայի» և «Բելենենսեշի» դարպասապահը, իսկ 1972 թվականին մեկ խաղ է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Ժոզե Մոուրինյոն ինստագրամի իր էջում հրապարակել է իր մանկական լուսանկարներից մեկը՝ հոր հետ:



