211652_close_icon
views-count3218 դիտում article-date 20:33 11-08-2015

Ժոզե Մոուրինյոյի բողոքից հետո «Չելսիի» բժիշկը հեռացվել է մարզումներից և հանդիպումներից

«Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոն մասնակի հեռացվել է թիմի հետ աշխատանքից: Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Սուոնսիի» հետ հանդիպումից (2:2) հետո Մոուրինյոն քննադատության էր ենթարկել Կարնեյրոյի աշխատանքը: Այժմ Կարնեյրոն մնում է «Չելսիի» առաջին թիմի բժիշկ, սակայն նա ներկա չի լինի մարզումներին, խաղերից առաջ թիմի հանգրվանած հյուրանոցներում, և հենց խաղերը: Կարնեյրոն միայն ներկա կլինի լոնդոնցիների պահեստայինների նստարանին՝ Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր