5199 դիտում
11:57 26-06-2017
ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հունիսի 21-22-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպման ընթացքում ընդունվել է 25 որոշում՝ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման ու հայտարարագրման առանձնահատկությունների և ԵՏՄ տարածք առանձին տեսակների ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի վերաբերյալ:
Որոշումները վերաբերել են նաև մարդասիրական օգնություն համարվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման կարգի օպտիմալացմանը:
Նիստի ընթացքում դիտարկվել են ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա մաքսային ոլորտում առաջնահերթ ընդհանուր գործընթացներին միանալու, ինչպես նաև ԵՏՄ տարածք(ից) ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման և արտահանման հաշվառումը ու հսկողությունը ապահովող տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ հարցեր:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը և նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը պարգևատրվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայության ստեղծման 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով:
[img]http://shamshyan.com/ups/images/0180112001498463209969957.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0845579001498463208130677.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0301679001498463208873721.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1114 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1420 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ