1088 դիտում
11:52 18-03-2020
ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին:
Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում: Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի վերաբերյալ: Ստորագրվել են նաև բժշկական ցուցումներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման ենթակա բժշկական տեխնիկայի և սարքավորումների, դրամական և այլ գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերի ցանկի ձևավորմանը, նախնական մաքսային հայտարարագրմանն առնչվող մի շարք հարցեր:
Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները:
Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 35-րդ նիստն անցկացնել 2020 թվականի հունիսին, Հայաստանի Հանրապետությունում:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
976 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1105 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ