«Մանչեսթեր Յունայթեդը» 70 մլն եվրո է առաջարկել Մարկինյոսի համար
ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը տրանսֆերային շուկայում ամենապահանջվող խաղացողներից մեկն է դարձել:
Նշվում է, որ 23-ամյա բրազիլացու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 70 մլն եվրո է առաջարկել: «Բարսելոնան» առաջարկել է 40-45 մլն եվրո, «Յուվենտուսը»՝ մոտ 55 մլն եվրո:
Բացի այդ, Մարկինյոսի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Սակայն Մարկինյոսը մտադիր չէ լքել ակումբը՝ 2018 թվականի աշխարհի առաջնությանը ավելի լավ պատրաստվելու համար:
Բրազիլացի խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2019 թվականը: