«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Ռոնալդուի ու Մորատայի համար առաջարկել 210 մլն եվրո և Դե Խեային
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկու խոշոր տրանսֆեր իրականացնել «Ռեալից»: Խոսքը գնում է մադրիդյան ակումբի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Ալվարո Մորատայի մասին:
Նրանց դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է առաջարկել 210 մլն եվրո և «Ռեալի» հիմնական տրանսֆերային նպատակը՝ դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Եթե գործարքը կայանա, ապա «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման արդեն չի տեղափոխվի «Ռեալ» և կձգտի «Յուվենտուսի» շարքերը համալրել: