«Մանչեսթեր Յունայթեդը» 150 մլն եվրո է առաջարկել Ֆատիի համար, բայց՝ մերժում ստացել
«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն մտադրված է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատիին:
Մանկունյանցիները 17-ամյա խաղացողի համար պատրաստ են կատալոնացիներին 150 մլն եվրո: Սակայն Ֆատիի հրաժարագինը կազմում է 170 մլն եվրո: «Բարսելոնան» մերժել է 150 մլն եվրոյի տարբերակը:
Նշվում է, որ Ֆատիին ցանկանում են ձեռք բերել նաև «Նյուքասլը», «Մոնակոն», «Նիցան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Ավելի վաղ «ՄՅՈւ»-ն «Բարսային» 100 մլն եվրո էր առաջարկել, բայց կատալոնացիները նաև դա էին մերժել:
Ֆատին այս մրցաշրջանում է «Բարսայի» կազմում իր նորամուտը նշել: Իսպանիայի առաջնության 16 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ: