«Մանչեսթեր Յունայթեդը» Շվայնշտայգերին թիմը լքելու համար առաջարկել է 11 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդը» իր գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին առաջարկել է պայմանագիրը վաղաժամ խզել:
Մանկունյանցիները ֆուտբոլիստին պատրաստ են փոխհատուցում վճարել` 11 մլն եվրոյի չափով: Սակայն եթե խաղացողը որոշի ակումբում մինչև պայմանագրի ավարտը մնալ, իսկ այն ավարտվում է 2018-ին, ապա կվաստակի 18 մլն եվրո, հայտնում է Bild-ը: