211652_close_icon
views-count9281 դիտում article-date 20:58 23-06-2017

Հենրիխ Մխիթարյան. Մենք կարծես մի ընտանիք լինենք

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին: [b]Խնդրում եմ, նկարագրիր Ժոզե Մոուրինյոյին, իսկ ինչպե՞ս է Զլատանի կողքին խաղալը: [/b] Ժոզեն հաղթող է: Նա մեծ ջանքեր է թափում յուրաքանչյուր խաղում՝ վստահ լինելով, որ մենք կցուցաբերենք 100 տոկոսանոց արդյունք: Ժոզեն մեզ տալիս է էմոցիաներ, մոտիվացիա: Ես շատ բան եմ սովորել Մոուրինյոյից և կշարունակեմ սովորել Մեծ բավականություն եմ ստանում խաղալով՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Մենք կարծես մեծ ընտանիք լիեննք և ինչպես ընտանիքում, բավականություն ենք ստանում խաղալ միմյանց հետ»: [b]Բարև Հենրիխ, հիանալի մրցաշրջան անցկացրիր Եվրոպա լիգայում` խփելով 6 գնդակ: Ի՞նչ է քեզ համար նշանակում Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: [/b] Հենրիխ Մխիթարյան. Շատ երջանիկ էի Եվրոպա լիգայում հաղթելու համար: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում դա մեր նպատակն էր, իսկ եզրափակչում գոլ խփելը և տիտղոսը գլխավերևում պահելը զարմանալի զգացողություն էր: Ինչ վերաբերում է մրցանակին, ապա մեծ պատիվ է դրան արժանանալ, սակայն արդյունքում ամենակարևորը թիմն է: [b]Ինչպե՞ս ես քեզ զգում հիմա Մանչեսթերում անցկացրած առաջին տարվանից հետո: Որո՞նք են «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական նպատակները հաջորդ մրցաշրջանում: [/b] Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ ավելի շատ տիտղոսներ նվաճել: [b]Ի՞նչ ես զգում Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդես գալու հնարավորության համար: Ի՞նչ նպատակներ կան հաջորդ մրցաշրջանի համար` ներառյալ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղը: [/b] Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների լիգան այն տեղն է, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լինի, և շատ ուրախ ենք կրկին այդ մրցաշարում խաղալու համար: Նոր մրցաշրջանում պայքարելու ենք տիտղոսների համար: [b]Որտե՞ղ ես քեզ տեսնում15 տարի հետո: [/b] Դեռ չեմ որոշել, Առայժմ խաղում եմ:

Նմանատիպ նյութեր