7848 դիտում
18:54 13-03-2017
Հենրիխ Մխիթարյան. Պետք է պատրաստ լինենք ճակատամարտին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակիչ փուլում «Չելսիի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Մենք պետք է պատրաստ լինենք այս ճակատամարտին, մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ այն հեշտ չի լինելու, բայց մենք հույս ունենք, որ լավ արդյունքի կհասնենք:
Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մնանք այս մրցաշարում և մեզ ցույց տանք լավագույն կողմերով:
Իմաստ չունի մտածել, թե ավելի լավ կլիներ խուսափել «Չելսիի» հետ խաղից: Միգուցե, սա ավելի լավ է, որ այս փուլում նման մրցակցի հետ ենք խաղում, տեսնենք, թե կկարողանա՞նք արդյոք հաղթել:
Շատ կարևոր է երեք մրցաշարերում էլ հաջող հանդես գալ: Հեշտ չի լինի, բայց մենք կփորձենք: Այժմ մեր մոտ լավ շրջան է, այնքան էլ վատ չենք խաղում, լավ կազմ ունենք», ասել է Մխիթարյանը:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Նմանատիպ նյութեր
2442 դիտում
13:03 22-01-2016
Արսեն Վենգեր. «Արսենալը» պետք է պատրաստ լինի Դիեգո Կոստայի հետ ճակատամարտին. տեսանյութ
9209 դիտում
20:58 23-06-2017
Հենրիխ Մխիթարյան. Մենք կարծես մի ընտանիք լինենք
Այս բաժնից
1375 դիտում
23:20 31-10-2024
Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
1282 դիտում
21:48 31-10-2024
Ծանրորդ Էմմա Պողոսյանը Եվրոպայի Մ20 տարեկանների ոսկե մեդալակիր է
1138 դիտում
18:23 31-10-2024
Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր