211652_close_icon

Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում

views-count4666 դիտում article-date 10:16 23-06-2017
Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցումային վերջին օրը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Դալալյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 100 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում՝ 134 կգ (4-րդ տեղ)։ Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Յոնգջի Սունը (երկամարտ՝ 281 կգ)։ Քիչ հետո +105 կգ քաշային կարգում պայքարը կսկսի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։

Նմանատիպ նյութեր