3909 դիտում
10:15 23-06-2017
Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 678.4 մլն դոլար է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունն իր ծրագրով խոստանում է «արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի», Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռում շարունակվում է բացասական ընթացքը:
Մասնավորապես՝ ներկրման ծավալները շարունակում են գերազանցել արտահանման ծավալները: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտահանման ծավալները կազմել են 803.9 մլն դոլար, ներկրման ծավալները՝ 1 մլրդ 482.3 մլն դոլար: Ասել է, թե արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 678.4 մլն դոլար է:
Եվ այստեղ մեծ հաշվով կապ չունի փաստը, որ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 23.1 տոկոսով, որից արտահանումը՝ 20.9, ներկրումը՝ 24.4 տոկոս:
Միայն փաստը, որ այս տարվա հինգ ամիսների ընթացքում ներմուծման ծավալները գրեթե երկու անգամ գերազանցում են արտահանմանը, անուղղակի ապացույցն է այն բանի, որ իշխանությունները նաև այս հարցում չեն կարող խոստացված ցուցանիշներն ապահովել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
39035 դիտում
09:45 29-06-2018
Գյումրու քաղաքապետարանում 1 մլն 678 հազար դրամի տորթ են կերել․ «Ժողովուրդ»
1591 դիտում
15:30 03-10-2019
Կառավարությունը հաստատեց Հայաստանի 2019թ. հողային հաշվեկշիռը
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը