1591 դիտում
15:30 03-10-2019
Կառավարությունը հաստատեց Հայաստանի 2019թ. հողային հաշվեկշիռը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռն, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածով և կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։ Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում կտեղադրվի որոշման վերաբերյալ գրավոր փաստաթուղթը կառավարությունից ստանալուն պես։
Ի դեպ, 2018 թվականից ի վեր, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ, հողային հաշվեկշռում առանձին ներկայացվում են նաև համայնքների և մարզերի տվյալները։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարներն ու Ջրային կոմիտեի նախագահը պետք է մարզպետներին, համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտեին ներկայացնեն իրենց ոլորտներում հողային ֆոնդի կազմում փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլն)` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար: Շրջակա միջավայրի նախարարը նույն նպատակով պետք է նաև ներկայացնի անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները։
Նմանատիպ նյութեր
2493 դիտում
18:59 12-09-2017
Ավագանին հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը
3906 դիտում
10:15 23-06-2017
Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 678.4 մլն դոլար է. «Ժողովուրդ»
3396 դիտում
15:40 25-06-2020
Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Այս բաժնից
553 դիտում
10:41 29-11-2024
Արգելափակումից դուրս է բերել 37 ավտոմեքենա, 43 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
943 դիտում
09:45 29-11-2024
Բուք, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին
760 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան