Մբապեն կարող է տեղափոխվել «Արսենալ»
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ընկերներից մեկը պատմել է, որ ֆուտբոլիստը մտածում է իր ապագայի մասին. «Կիլիանի նպատակը պարզ է. մինչև իր 22-ամյակը պայմանագիր ստորագրել աշխարհի երկու ուժեղագույն ակումբներից՝ «Բարսելոնայի» կամ «Ռեալի» հետ:
Բայց նա կարող է Վենգերի շնորհիվ հայտնվել «Արսենալում»: Վենգերը կարողանում է երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնել, մանավանդ, երբ խոսքը գնում է Ֆրանսիայի հավաքականի հարձակվողներին. հիշենք Թիերի Անրիին ու Նիկոլյա Անելկային:
Այս դեպքում Կիլիանի համար Եվրոպայի Լիգան խոչընդոտ չի լինի», ասել է Մբապեի ընկերը:


