2727 դիտում
17:06 22-06-2017
Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն ներողություն է խնդրել Մարավի քաղաքի բնակիչներից
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել Մարավի քաղաքի բնակիչներից, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող ծայրահեղականների խմբի դեմ անողոք պայքար է ընթանում:
Ինչպես փոխանցում է [url=http://edition.cnn.com/2016/04/19/asia/philippines-rodrigo-duterte-rape-joke/index.html]CNN[/url]-ը, Դուտերտեն Մինդանաո կղզում Մարավիից տարհանված բնակիչների առաջ ելույթ ունենալիս ներողություն է խնդրել քաղաքում ռազմական գործողություններ կատարելու համար և խոստացել վերակառուցել քաղաքը:
«Ես այլ ելք չունեի, նրանք ոչնչացնում են Մարավին, ես պետք է ոչնչացնեի նրանց, բայց ես շատ եմ ցավում կատարվածի համար»,- ասել է նախագահը փախստական դարձած մարավցիներին:
Նշենք, որ ֆիլիպինյան բանակի և ահաբեկիչների բախումները սկսվել են մայիսի 22-ին: Մարավիի վրա գրոհը ծայրահեղականները ձեռնարկել էին մայիսի 23-ին: 4 շաբաթ շարունակվող բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացվել է «Իսլամական պետության» 257 զինյալ, զոհվել է ֆիլիպինյան բանակի 62 զինծառայող և Մարավի քաղաքի 26 խաղաղ բնակիչ:
Նմանատիպ նյութեր
7115 դիտում
17:37 02-07-2017
Ավելի քան 400 000 բնակիչ տեղահանվել է Ֆիլիպինների Մարավի քաղաքից
3199 դիտում
16:18 21-09-2016
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «միջնամատ է ցույց տվել»՝ ուղղված Եվրամիությանը. տեսանյութ
2254 դիտում
14:15 01-10-2016
Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն պարզաբանել է իրեն Հիտլերի հետ համեմատելու մասին արած արտահայտությունը
Այս բաժնից
1081 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
916 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1195 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild