Ավելի քան 400 000 բնակիչ տեղահանվել է Ֆիլիպինների Մարավի քաղաքից
Իսլամիստ գրոհայինները գրավել են Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքը` ստիպելով շուրջ 400 000 բնակիչների հեռանալ իրենց տներից: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
Երկրի իշխանությունները նախազգուշացնում են փախստականների շրջանում հիվանդության տարածման և հոգեբանական վնասի մասին:
Մարավին, որը համարվում է մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող ֆիլիպինների մահմեդական մայրաքաղաքը, վերածվել է ուրվական քաղաքի, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդները սկսեցին գրոհել քաղաքը մայիսի 23-ին:
Ավելի քան մեկ ամիս շարունակ կառավարությունը կործանիչներ է տեղակայել քաղաքի մոտակայքում` հարվածներ հասցնելով գրոհայինների զինապատ մեքենաների ու դիրքերի ուղղությամբ: