Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «միջնամատ է ցույց տվել»՝ ուղղված Եվրամիությանը. տեսանյութ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «գրողի ծոցն է ուղարկել» Եվրամիությանը՝ ի պատասխան թմրադիլերների դեմ պայքարի իր միջոցների քննադատությանը, գրում է Al Jazeera թերթը։
Հայրենի Դավաո քաղաքում տեղի գործարարների հետ հանդիպման ժամանակ Դուտերտեն մեղադրել է ԵՄ-ին երկերես լինելու և Մերձավոր Արևելքի ու Ասիայի երկրների օկուպացման համար իր մեղքը քավելու փորձի մեջ։
«Ես կարդացելեմ Եվրամիության հայտարարությունը և ասում եմ՝ կորե՛ք գրողի ծոցը«,-ասել է Ֆիլիպինների նախագահը և «միջնամատ ցույց տվել»։