Ավելորդ է խոսել ռուս-ամերիկյան հարաբերություններում դրականի մասին. Մ. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները անհիմն են, փոխանցում է Interfax-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների ֆոնին անմիտ է խոսել երկու երկրների միջև հարաբերությոններում դրականի մասին։
«Իհարկե, նման գործողությունների ֆոնին դրական տեղաշարժի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ պատժամիջոցները նույնիսկ ԱՄՆ-ի տեսանկյունից չեն հիմնավորված որևէ բանով»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների ցուցակը՝ նրանում ավելացնելով ՌԴ մի քանի իրավաբանական ու ֆիզիկական անձանց։