14122 դիտում
14:44 22-06-2017
2015-2016 թթ. հատուկ պահպանվող տարածքներում ունեցել ենք մոտ 2100 էկոտուրիստ. փորձագետ
Հունիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Ներկա էին նաև մրցույթին հայտեր ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի անդամները քննարկեցին ներկայացված ծրագրերի ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսական մասերը։
Մրցութային հանձնաժողովի անդամ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը նշեց, որ ուսումնասիրել է ներկայացված հայտերը, որոնց մեջ կան հաջողված ծրագրեր։ Նա նկատում է, որ ծրագրերը գնահատելիս, ընտրելիս շեշտը դնում է այն բանի վրա, որ դրանք ներառեն ուսուցողական, ճանաչողական, բնությունը բացահայտող կոմպոնենտներ՝ նոր էկոերթուղիների բացահայտում և նախագծում, թռչնադիտարկում և այլն։ Փորձագետը նկատում է, որ էկոտուրիզմը մեզանում համեմատաբար նոր ոլորտ է, և զարգացման տեղ ունի, ինչը կներգրավի էլ ավելի շատ զբոսաշրջիկների։ Ըստ փորձագետի՝ 2015-2016թթ. հատուկ պահպանվող տարածքներում ունեցել ենք մոտ 2100 էկոտուրիստներ։ Եվ նման դրամաշնորհները նպաստում են երկրում էկոտուրիզմի զարգացմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող հերթական դրամաշնորհային մրցույթին դիմել էր 32 հասարակական կազմակերպություն։ Առաջիկա օրերին հայտնի կդառնան մրցույթում հաղթող կազմակերպությունները։
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
12:18 03-05-2014
Աֆղանստանում սողանքի հետևանքով գրանցվել է ավելի քան 2100 զոհ. տեսանյութ
3145 դիտում
21:33 30-07-2015
Մինչև 2100 թվականը Երկրագնդում խոշոր փոփոխություններ կլինեն
11655 դիտում
14:42 28-12-2021
Կեղծ զանգեր, 2100 երկրաշարժ և հետցնցում, աննախադեպ ցուցանիշներ. ԱԻ նախարարի հարցազրույցը. Sputnik Արմենիա
Այս բաժնից
853 դիտում
20:45 30-01-2025
Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ
622 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
832 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ