19117 դիտում
21:51 21-06-2017
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված Մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին քաղաքացիների դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:
Համաձայն 2013 թվականի հունիսի 19-ին ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27 N 778 որոշմամբ սահմանված կարգի` 1989թ.-ից մինչև 1994թ. մայիսի 12-ը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին 90 օր և ավելի մասնակցած, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համակարգերում մինչև 2014թ. գործունեություն իրականացրած գերատեսչական հանձնաժողովների կողմից մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձինք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը մինչև վերը նշված ժամկետը կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` անձամբ, կամ տարածքային զինվորական կոմիսարիատների և վետերանական կազմակերպությունների միջոցով:
Վերը նշված ժամկետի լրանալուց հետո բացառություն կարվի միայն միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածում /2014-ից 2017թ.թ./ Հայաստանի Հանրապետությունից բացակայած և բացակայության փաստը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
Նմանատիպ նյութեր
3434 դիտում
22:03 30-11-2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
15820 դիտում
23:43 25-04-2016
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
3050 դիտում
16:32 03-02-2016
Երեւանի «Ուլիսը» հանդես է եկել հայտարարությամբ եւ դուրս եկել Հայաստանի առաջնությունից
Այս բաժնից
505 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
529 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները