3437 դիտում
22:03 30-11-2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում ՀՀ զինված ուժերի զինանշանի, տարբերանշանների կամ դրանց շփոթության աստիճանի նմանությամբ պատկերների, այդ թվում՝ գունային առումներով, առանց համապատասխան գրավոր թույլտվության օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից՝ անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից: Նման գործելաոճը հանրային ընկալումներում կարող է առաջացնել տվյալ կազմակերպության գործունեությանը ՀՀ զինված ուժերի մասնակցության, կամ զինված ուժերի կողմից դրա հավանությունն ստացած լինելու թյուր տպավորություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլոր կազմակերպություններին, անկախ դրանց իրավական-կազմակերպական ձևից, զերծ մնալ ՀՀ ՊՆ և ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից և հայտարարում, որ ՀՀ օրենսդրության շրջանակում հետևողական է լինելու ՀՀ զինված ուժերի համբավն ու հեղինակությունը կասկածելի գործունեություն ծավալող անհատների, ընկերությունների ու կազմակերպությունների, գործողություններից ապահովագրելու հարցում։
Նմանատիպ նյութեր
19117 դիտում
21:51 21-06-2017
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
15820 դիտում
23:43 25-04-2016
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ
3050 դիտում
16:32 03-02-2016
Երեւանի «Ուլիսը» հանդես է եկել հայտարարությամբ եւ դուրս եկել Հայաստանի առաջնությունից
Այս բաժնից
571 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
592 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները