211652_close_icon
views-count7500 դիտում article-date 22:14 21-06-2017

Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներն այսուհետ համակարգչային սենյակներ կունենան

Վայոց ձորի մարզի բոլոր 50 դպրոցներն այսուհետ նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած սենյակներ կունենան: Ծրագիրը հնարավոր է դարձել Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության շնորհիվ. 2009թ.-ից Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին՝ նպաստելով երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելուն: Համագործակցության առաջին ծրագիրը կայացել է 2009-ին. վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը: Երկրորդը 2012թ.-ին էր. Տավուշի մարզի 72 դպրոցներ համալրվել են համակարգիչներով: Երրորդ համատեղ ծրագրի ավարտը կազդարարվի հունիսի 22-ի ասուլիսով: Ընդհանուր առմամբ՝ մոտ 7000 երեխա այս ուսումնական տարվա սկզբից կկարողանա օգտվել նորագույն համակարգիչներով հագեցած սենյակներից, աշխատել համակարգչային տարբեր ծրագրերով: Վայոց ձորի մարզի կրթական այս ծրագիրը հնարավոր է դարձել Հնդկաստան-Հայաստան-«Հայաստան» համահայկական հիմնադրամ համագործակցության հետևյալ մոդելի միջոցով. Հայաստանի կառավարությունն իր վրա էր վերցրել Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների համակարգչային սենյակների վերանորոգումը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը զբաղվել էր սենյակների կահավորմամբ, իսկ Հնդկաստանի կառավարությունը մատակարարել էր համակարգիչներ, տպիչներ և այլ անհրաժեշտ տեխնիկա: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Նմանատիպ նյութեր