9680 դիտում
17:32 18-01-2018
Արարատի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա տարածաշրջանում, Կոտայքի մարզում, Ապարան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան քաղաքներում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքերում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ՝ բեռնատարների:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»