211652_close_icon
views-count2814 դիտում article-date 10:35 21-06-2017

Ֆրանսիան կդառնա Եվրամիության պաշտպանության առաջատար. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայնը» գրում է. «Անվտանգությունը չափազանց կարևոր ոլորտ է Եվրամիության համար: Ուկրայինայի նկատմամբ Ռուսաստանի վարած զավթիչ քաղաքականության և ծայրահեղ իսլամական խմբավորումների ակտիվության հետ զուգահեռ Եվրամիությունը շուտով կլքի ռազմական առումով առավել հզոր անդամներից մեկը: «Բրեքզիթից հետո Ֆրանսիան կդառնա Եվրամիության ամենակարևոր ռազմական ուժը, և դա կանդրադառնա եվրոպական անվտանգության համակարգի վրա»,- ասում է Economist պարբերականի խմբագիր Էդվարդ Լուկասը: Այս պահին ֆրանսիական 4 հազարանոց զորախումբ պայքարում է իսլամիստ ծայրահեղականների հետ Հյուսիսային Աֆրիկայում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը կոչ է անում իր դաշնակիցներին ավելի ակտիվորեն ներգրավվել պաշտպանության ոլորտի հարցերում: «Ես ցանկանում են ամրացնել եվրոպական գործընկերությունը, մասնավորապես Գերմանիայի հետ և վստահ լինել, որ Գերմանիան կմեծացնի իր ներգրավվածությունն այս հարցերում»,- հայտարարել է նախագահ Մաքրոնը: Սակայն Էդվարդ Լուկասի կարծիքով Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը չի ցանկանում եվրոպական անվտանգությունը կապել ֆրանս-գերմանական ռազմական դաշինքի հետ: «Նա չափազանց շահագրգռված է Եվրոպայի պաշտպանության հարցում Միացյալ Նահանգների ամբողջական ներգրավվածության պահպանման մեջ»,- ասում է Լուկասը: Եվրամիությունը հիմնում է ընդհանուր հրամանատարական կենտրոն և 560 միլիոնանոց պաշտպանության հիմնադրամ: Սա ընդհանուր պաշտպանողական քաղաքականության մի մասն է: «Պետք է հստակեցնել: Մենք չենք առաջարկում փոխարինել ՆԱՏՕ-ին կամ մրցել նրա հետ»,- ասում է Եվրամիության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում տեղակայել է մի քանի հազարանոց ստորաբաժանում: «Եվրոպական մայրցամաքի բանակներն ուղղակի անպատրաստ են դիմակայելու ռազմական ներխուժմանը բացառությամբ Ֆրանսիայի, իսկ գերմանական բանակը անարդյունավետ է, ունի վատ ֆինանսավորում և սպառազինություն»,- ասում է Մայքլ Վոլֆսոնը Գերմանական զինված ուժերի համալսարանից: Մեծ Բրիտանիան կարևոր ռազմական միավոր էր Եվրամիության դաշինքում, սակայն Բրեքզիտի պարագայում Ֆրանսիան կվերածվի դաշինքում ռազմական ոլորտի հիմնական առաջատարի»: [b]Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3908732.html]«Ամերիկայի ձայն»[/url]:[/b]

Նմանատիպ նյութեր