211652_close_icon

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

views-count2388 դիտում article-date 16:16 21-06-2017
Հունիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոց թիվ 1/5 հասցեի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տարտու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող քաղաքային գրադարանի տարածքում՝ մոտ 500 կգ և Սյունիքի մարզի Սյունիք գյուղի վերջնամասում՝ մոտ 5 հա խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր