2309 դիտում
16:38 20-06-2017
Մոսուլում ականի պայթյունից 4 ֆրանսիացի լրագրողներ են վիրավորվել
Իրաքի Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածում ականի պայթյունից ֆրանսիացի լրագրողներ են տուժել։ Այդ մասին հաղորդում է Aanadolu-ն՝ հղում անելով Իրաքի դաշնային ոստիկանության ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անբաքիին։
Ականի վրա պայթել են ֆրանսիական Le Figaro թերթի լրագրող Բախտիար Հադդադը, ով լուսաբանում էր ԻՊ-ի դեմ իրաքյան բանակի մարտերը, և ևս 3 ֆրանսիացի լրագրողներ, որնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Նշենք, որ այս պահին Մոսուլի արևելյան հատվածն ամբողջովին ազատագրված է ահաբեկիչներից։ Մարտական գործողություններին օժանդակում են միջազգային կոալիցիայի ավիացիոն, քրդական փեշմերգի ուժերը, «Հաջի Շաբի» շիա կամավորականները և Իրաքի ՆԳՆ ուժերը։
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
23:59 01-03-2014
Ադրբեջանում զինծառայողը վիրավորվել է ականի բռնկիչի պայթյունից
9767 դիտում
09:48 29-08-2014
Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել
6407 դիտում
11:13 05-09-2014
Ականի պայթյունից 47-ամյա զինծառայող է վիրավորվել
Այս բաժնից
1036 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր