Ականի պայթյունից 47-ամյա զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում երեկ` սեպտեմբերի 4-ին, ական է պայթել, ինչի հետեւանքով զինծառայող է վիրավորվել: Այս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Մ. Սարգսյանը հայտնեց, որ վիրավորը 47-ամյա լեկտենանտ Վարդան Աշոտի Ավագյանն է: Ականի պայթյունից նրա ձախ սրունքն է վիրավորվել: Առողջական վիճակը կայուն ծանր է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: