Ճապոնիայում տապ է. 1 շաբաթում ջերմահարվելու հետևանքով հոսպիտալացվել է 700-ից ավելի մարդ
Ճապոնիայում շարունակվում է խիստ տապը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են հոսպիտալացվում, հայտնում է Ria Novosti-ն։
Միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում ջերմային հարվածի է ենթարկվել ավելի քան 700 մարդ։ Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ։
Հոսպիտալացվածներից երկուսը մահացել են։
Նախորդ շաբաթվա համեմատությամբ՝ այդպիսի իրավիճակում հայտնվածների թիվը ավելացել է ավելի քան 100-ով, իսկ հոսպիտալացվածների գերակշիռ մասը 65 տարեկանից բարձր անձինք են։