Ճապոնիայում արևահարման հետևանքով մի քանի հարյուր մարդ է հոսպիտալացվել
Ճապոնիայի ողջ տարածքում առկա ուժեղ տապերի պատճառով բազմաթիվ մարդիկ են արևահարվել և տեղափոխվել հիվանդանոցներ, հաղորդում է Ria Novosri-ն:
Հաղորդվում է 674 հոսպիտալացվածի մասին, որոնցից մեկի՝ 78-ամյա մի կնոջ վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Վերջինը գտնվում է անգիտակից վիճակում:
Երկրում տեղակայված 929 օդերևութբանական կետերից 690-ում գրանցվել է 30 աստիճանից բարձր, 113-ում՝ 35 աստիճանից բարձր ջերմաստիճան: Օիտեում և Օսակեում օդի ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը, Կիոտոյում՝ 37.9, Գիֆուում և Գումմեում՝ 37.2, Ֆուկուսիմայում՝ 36.5: