78823 դիտում
10:28 19-06-2017
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունու տներից մեկում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները Մարտունու Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի 11 տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մարդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի ծառայողների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 48-ամյա Հովհաննես Սահակյանին, ով կասկածվում է իր մորը՝ Գ. Սահակյանին, մալուխով խեղդամահ անելու մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում է եղել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունու դատախազ Կարեն Խաչատրյանը։
[b]48-ամյա Հովհաննես Սահակյանն է, ով կասկածվում է 72-ամյա իր մորը սպանելու մեջ
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0325574001497854560303267.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
53863 դիտում
23:42 25-05-2016
Առեղծվածային ու դաժան դեպք Երևանում. որդին կասկածվում է հորը դեղորայքային թունավորման և խեղդամահ անելու մեջ
Այս բաժնից
2257 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)